Հայաստանում այսօր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման 2 ծրագիր կա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանի պաշտպանական միջգերատեսչական հանձնաժողովի՝ օգոստոսի 10-ին կայացած նիստում:

Պաշտպանության նախարարը նշել է, թե այդ ծրագրերը մինչեւ սեպտեմբեր պետք է ներկայացվեն Հայաստանի նախագահին, իսկ մինչեւ 2015 թ.` իրականացվեն:

Ըստ Օհանյանի՝ այժմ այդ ծրագրերը գտնվում են ֆինանսական արժեւորման փուլում: Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը հստակեցնում է արդիականացման կամ ներկրման ենթակա ռազմական տեխնիկայի ցանկը:

«Բայց եթե որեւէ տեխնիկայի անալոգ արտադրվում է Հայաստանում, գերակայությունը պետք է տրվի հայրենական արտադրողին»,- նկատել է պաշտպանության նախարարը: