Ամեն տարի բազմաթիվ մարդիկ ժամանում են բրիտանական Սվատոն գյուղ՝ մասնակցելու Ձու նետելու միջազգային մրցաշարին: Թիմերը հավաքվում են դաշտում եւ միմյանց ուղղությամբ ձու նետում այնպես, որպեսզի կճեպը չվնասվի:
Մրցույթը սկսվում է 10 մետր տարածությունից. մասնակիցներից մեկը նետում է ձուն, իսկ մյուսը փորձում է բռնել այն:
Ըստ Euromag-ի, հաղթում է այն թիմը, որի մասնակիցներն առավելագույն հեռավորությունից կարողանում են նետել ձուն՝ չկոտրելով այն:





























