Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում հերթական առցանց ասուլիսն է անցկացրել: Նրան հարց ուղղելու հնարավորություն ունեցել են բոլորը, որոնց թվում են եղել նաեւ Սթիվեն Հոքինգն ու Առնոլդ Շվարցնեգերը:

Ամենատարածվածներից են եղել համացանցի, լրատվամիջոցների եւ հենց սոցցանցի ապագայի մասին հարցերը: Խոսելով Facebook-ի նորամուծությունների մասին՝ Ցուկերբերգը հայտարարել է առաջիկայում ֆոտո եւ տեսանյութերում մարդկանց եւ օբյեկտները ճանաչելու տեխնոլոգիայի ներդրման մասին: Միաժամանակ, նա այդպես էլ չի մեկնաբանել «dislike» կոճակի հայտնվելու հնարավորության մասին հարցը:

Ըստ Gazeta-ի, արդիական գիտական խնդիրների մասին Սթիվեն Հոքինգի հարցին Ցուկերբերգը պատասխանել է, որ իրեն հուզում են հավերժ կյանքի, հիվանդությունների բուժման եւ մարդու ուսումնառության խնդիրները:

Առնոլդ Շվարցենեգերն էլ հետաքրքրվել է Ցուկերբերգի մարզական նախասիրություններով: Facebook-ի հիմնադիրն ասել է, որ շաբաթական 3 օր տրամադրում է մարզասրահում պարապմունքներին: