Ուկրաինայում Գերագույն ռադայի պատգամավորները 0.5% էթիլ սպիրտ պարունակող գարեջուրը հավասարեցրել են օղուն եւ գինուն: Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 1-ից գարեջուրն ալկոհոլային խմիչք է դառնում: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այս մասին տեղեկություն է պարունակում անցյալ տարի Ռադայի կողմից ընդունված Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը:
Բացի այդ, փաստաթղթի համաձայն, խաղողի գինին, վերմուտը, պերրին եւ այլ ըմպելիքներ ալկոհոլային կհամարվեն՝ 0.5%-ից ավելի էթիլ սպիրտ պարունակելու դեպքում:
Ուկրաինայում գարեջրի արտադրությունը՝ առանց հաշվի առնելու Ղրիմը, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 25.1%-ով:





























