Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական շենքի մոտ, հուլիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 34 CP 684 համարանիշի (վարորդ 51-ամյա Ռուբիկ Մ.), «ԲՄՎ X6» մակնիշի 07 ԼP 700 համարանիշի (վարորդ 43-ամյա Հայկ Ղ.) եւ «Մերսեդես» մակնիշի 34 QP 858 համարանիշի (վարորդ 36-ամյա Աշոտ Հ.) ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: http://shamshyan.com/hy/article/2015/07/01/58438/
Բախման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:
BMW X6-ի վարորդը ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն է եղել:





























