Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգում վերջին երեք շաբաթների ընթացքումտեղի է ունեցել մարդու վրա շնաձկան հարձակման 7-րդ դեպքը:

Այս անգամ հարձակման թիրախ է դարձել 68-ամյա տղամարդը:

Տեղի ոստիկանության տվյալներով, 2,1 մետր երկարություն ունեցող շնաձուկը տղամարդուն ջրի տակ է քաշել փրկարարների աչքի առջեւ:

Վերջիններիս հաջողվել է շնաձկանից ազատել տղամարդուն եւ հասցնել մոտակա հիվանդանոց: Հարձակման հետեւանքով տղամարդը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, ազդրերի, ձեռքերի շրջանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետները նշում են, որ այս տարի շնաձկներն ամերիկյան ափերին ավելի ակտիվ են, քան նախորդ տարի: