Ամերիկյան Uber ընկերությունը Ֆրանսիայում դադարեցրել է UberPOP  ծառայության աշխատանքը: Այս մասին հայտարարել է ընկերության ֆրանսիական գրասենյակի ներկայացուցիչ Գրեգուար Կոպը:

Կոպը այդ քայլը բացատրել է իրենց դեմ ագրեսիվ գործողություններով՝ նկատի ունենալով հունիսի 25-ին տաքսիստների կազմակերպած բողոքի ակցիան:

«Uber-ը չի պատրաստվում վտանգի ենթարկել ո՛չ իր ծառայությունից օգվող վարորդներին եւ ո՛չ էլ  ուղեւորներին»,-ասված է ընկերության հայտարարության մեջ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ֆրանսիայում իրենց գործունեության վերսկսման կամ վերջնական դադարեցման մասին որոշումը ընկերությունը կկայացնի սեպտեմբերի 30-ին: