Այսօր` օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի օրն է: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելել են Գառնիի տաճար եւ նշել Նավասարդյան տոնը: Նավասարդը, Հայկյան տոմարով միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր:
Օգոստոսի 11-ին հայ արիները, ազգայնականները Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ծիսական եւ տոնական արարողություն են կազմակերպել` նվիրված Հայկ նախնու հաղթանակին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ Արիների միաբանությունը:



























