Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ծառի ճյուղն ընկել է ճանապարհի վրա՝ դարձնելով այն միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոնտաժել եւ հեռացրել են ծառը ճանապարհից. երթեւեկությունը վերականգնվել է:





























