Պերմում կիսամերկ տղամարդը ծեծկռտուք է սարքել մզկիթում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ականատեսների վկայությամբ, նա իրեն գազազած է պահել, գոռացել «Ալլահ աքբար», քաքշքշել է մարդկանց։

Ոստիկանության փոխանցմամբ, նա հասցրել է կոտրել մզկիթի երկու դռները, ապա ավզել է փողոց եւ խնդրել շտապօգնություն կանչել։

Նշվում է, որ նա եղել է թմրանյութի ազդեցության տակ։ Նրան բռնել եւ հանձնել են բժիշկներին։