ԱՄՆ-ում սելֆի նկարահանելիս մահացու ելքով դեպք է գրանցվել: Այս մասին գրում է The Independent-ը:
Մեն նահանգի Կալե քաղաքում 22-ամյա Դեւոն Սթեփլսը որոշել է Անկախության օրվա առիթով հայրենասիրական սելֆի անել: Նա գլխին հրավառության նյութերով լի արկղ է դրել եւ վառել: Պայթյունի արդյունքում երիտասարդի գանգը մասնատվել է:
Ըստ RG-ի, զոհվածի եղբայրը՝ Քոդին, տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ շտապօգնություն կանչելու իմաստ այլեւս չկար:





























