Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:

Բացահայտվել է խարդախության` 7, յուրացման` 1, գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման  4-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ գողության  1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: