Հուլիսի 6-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գողացել են սահմանապահ ուղեկալից դուրս եկող 150 մետր երկարությամբ կապի մալուխը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 79-ամյա Հենրիկ Ա.-ն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: