Մայրաքաղաքում շարունակվում են «Երեւան» ձուլվածքով նոր նստարանների եւ աղբամանների տեղադրման եւ հների նորոգման աշխատանքները

Երեւանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «ԵՐԵՎԱՆ» ձուլվածքով նոր նստարանների եւ աղբամանների թիվը:

Ապրիլի 4-ից մինչեւ հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թվով 478 նստարան եւ 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է տեղադրել 550 նստարան եւ 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան: