Բելգիայի կառավարությունը 240 եզդիների եւ քրիստոնյաների օգնել է հեռանալ Հալեպից եւ փոխադրվել Բելգիա:
Բելգիական կառավարությունում BBC-ին տեղեկացրել են, որ բոլոր ընտանիքները լքել էին իրենց տներն ու հարձակումների մշտական սպառնալիքի ներքո եղել:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փախստականներին օգնել են հասնել մինչեւ Լիբանան:
Բեյրութում Բելգիայի դեսպանության ներկայացուցիչներն իրենց հերթին նրան օգնել են հասնել Բրյուսել, որտեղ, ինչպես սպասվում է, նրանց քաղաքական ապաստան կտրամադրեն:





























