Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 10 հասցեում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի էկլիպս» մակնիշի 34SC681 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին (վարորդ՝ Իրանի քաղաքացի Ամիրասլամ Քարիմի, ծնվ. 1992թ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ 2 ուղեւոր դուրս են բերվել տեղի ուժերով:

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: