Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 39-ամյա Սամվել Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):





























