Հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 74-ամյա Արտուշ Խ.-ն, 69-ամյա Ֆլորա Ս.-ն եւ 30-ամյա Նոնա Ծ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են Արտուշ Խ.-ի կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու եւ ուտելու հետեւանքով:
Նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:




























