Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 27-ամյա Սարգիս Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ , որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:




























