Հուլիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի ՈԿՖ բանավանի հատվածում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: