Փեսայի վրա ծծմբական թթու լցրած աներոջը ձերբակալել են: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց են մեկնել իրավապահները, նրանք մի շարք գործողություններ են արել:

Աներոջ վիճակը համեմատաբար լավ է, այս օրերին նրա հիվանդասենյակի մոտ գիշեր-ցերեկ հերթապահում են ոստիկանները:  Իսկ ահա երեկ նրան արդեն նախնական կալանքի տակ են վերցրել եւ պետք է տանեին հիվանդանոցից:

Աները պատմել է, թե չի պատկերացրել, որ նման հետեւանքներ կունենա իր քայլը: Նա նշել է, որ սովորականի պես փեսան եկել էր երեխային տեսության, սակայն ամեն գալուց իր աղջկան վիրավորում է, ինչը ինքը չէր կարող հանդուրժեր: Եւ ահա այս անգամ էլ որոշեց նման դաժան հաշվերահարդար տեսնել փեսայի հետ:

Փեսայի վիճակը շարունակում է մնալ նույնը, մի աչքը չի տեսնում, մյուսի տեսողությունն էլ դեռ կասկածի տակ է դրված:  Նրա ամբողջ դեմքը այրված է, ահավոր վիճակում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում օրերս հերթական միջադեպն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝  Երեւանում աները 36-ամյա փեսայի վրա ծծմբական թթու է լցրել, որից մի քիչ էլ լցվել է իր վրա: