Աշտարակ քաղաքի կամրջից  հուլիսի 8-ին, երեկոյան 20.00-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է իրեն վայր գցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ 32-ամյա Կ. Կ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով Աշտարակ քաղաքի Նարեկացի և Երևանյան փողոցները միացնող կամրջի վրա կեսով չափ անցել է կամրջի բազրիքը և փորձել է նետվել կամրջից, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:

Պարզվել է, որ նա կենցաղային պայմաններից դրդված փորձել է ինքնասպանություն գործել: Կատարվում է հետաքննություն: