Ռուսաստանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը Պուտինի համար հնարավորություն է՝ ցույց տալու, որ երկիրը մեկուսացած չէ: «International Business Times»-ի ավստրալական տարբերակում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Կալյան Կումարը:

Նա նշել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակում սպասվում է զարգացման բանկի ստեղծում, որը, ինչպես հույս ունի Վլադիմիր Պուտինը, կնվազեցնի «Արեւմուտքի գերակայությունը» համաշխարհային ֆինանսական ինստիտուտներում:

Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներում ընդգրկված են գլոբալ տնտեսության մեկ հինգերորդ մասը եւ համաշխարհային ժառանգության 40%-ը: «Պարոն Պուտինի համար, որը Ղրիմը բռնակցելուց պատճառով Արեւմուտքի կողմից պատժամիջոցների արժանանալուց հետո հետո հետաքրքրվում է զարգացող տնտեսություններով, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը լավ հնարավորություն է՝ որոշակի ճնշում գործադրելու եւ ցույց տալու համար, որ Ռուսաստանը մեկուսացած չէ»,- ասված է հոդվածում:

Վերլուծաբանը հավելել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների միասնականությունը կարեւոր է Ռուսաստանի համար, որն ուկրաինական խնդրի պատճառով հեռացվել է Ութնյակի խմբից: «Միաժամանակ, արտաքին քաղաքականության հարցերով բազմաթիվ անկախ փորձագետներ կարծում են, որ ԲՐԻԿՍ-ի խումբը դեռեւս կայացման փուլում է եւ պետք է երկար ճանապարհ անցնի՝ մինչեւ հիմնական նպատակներին հասնելը: Երկրորդ՝ Չինաստանի հետ ռուսական կապերը շատ ավելի պակաս զարգացած են, քան կցանկանար Մոսկվան: Զարգացող այլ շուկաներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան, Մեքսիկան, Ինդոնեզիան եւ Նիգերիան, կարող են ավելի ուշ գործընկերոջ կարգավիճակով միանալ ԲՐԻԿՍ-ի բանկին»,- նշել է հոդվածագիրը: