Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին վարչապետ, խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է կառավարություն ձեւավորել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին: Արդարություն եւ զարգացում կուսակցությունը 40.8% ձայն ստացավ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 24.96%, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16.3% եւ քրդական Ազգերի ժողովրդական կուսակցությունը՝ 13.1%:



























