«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ճանապարհային ոատիկանությունը տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի հետ կապված՝ հուլիսի 12-ին Երեւանից դուրս եկող ճանապարհներին ուժեղացված հսկողություն է իրականացվելու եւ կիրառվելու են շարժական լուսանկարահանող արագաչափ սարքեր:

«ՉԻ» - Փաստորեն, եթե հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է, ճանապարհային ոստիկանությունն էլ ջրից հաց քամող է եւ որոշել է Վարդավառի օրը հավելյալ եկամուտներ ստանալ: Գաղափարն, իհարկե, վատը չէ, բայց մեզ այլ բան է զարմացնում՝ ինչպե՞ս է, որ իշխանություններն առ այսօր գլխի չեն ընկել, որ կարելի է նաեւ շարժական կարմիր գծեր կիրառել: Ասենք, շաբաթ-կիրակի օրերին շրջում են Երեւանի մերձակա հանգստի գոտիներում, եւ որտեղ մեքենա են տեսնում՝ անմիջապես չորսբոլորը շարժական կարմիր գծեր են քաշում ու կայանատեղի համար գումար գանձում: Տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է:

Տեսե՞լ եք, թե ինչպես են ֆուտբոլային մրցավարները գազոնի վրա փրփուրով գիծ քաշում: Այնպես որ՝ պետք է ընդամենը կարմիր փրփուր ճարել, եւ վերջ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում