Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 17.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):




























