Ներքին Գետաշեն գյուղում գյուղացիների վիճաբանության եւ կրակոցների պատճառը ոռոգման ջուրն է եղել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնեց  գյուղապետ Կարո Գեւորգյանը:

«Ոռոգման ջուր չկա, երեւի դրա հետ կապված խնդիր է եղել, վիճել են: Նրանք մեկ առվով են ջրում, բայց ոչ ոք չի տուժել, վնասվածք չի ստացել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այս սեզոնին ոռոգման ջուրը քիչ է լինում, ինչն էլ վիճաբանությունների պատճառ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, իր բնակարանին կից տնամերձ հողամասում ոռոգում կատարելու ընթացքում, վիճաբանության ժամանակ, համագյուղացի՝ 1970 թ. ծնված Հայկարամ Խ.-ն, որսորդական հրացանով մոտ 80 մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է իր ուղղությամբ: