ՌԴ Սոչի քաղաքի բնակիչներին նախազգուշացրել են ծովի վրա հնարավոր մրրիկներ գոյանալու վտանգի մասին: Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում:

Քաղաքում հորդառատ անձրեւներ են սպասվում: Օդերեւութաբանները չեն բացառում լեռնային հատվածներում սողանքի հնարավորությունը: ՌԴ ԱԻՆ-ը քաղաքաբնակներին ու հյուրներին զգուշացնում է խուսափել ծովում լողալուց եւ լեռներ այցելելուց, փոխանցում է Lenta-ն: