Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից դաշտում, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-5 ավտոճանապարհի Երեւան-Արմավիր հատվածի 30-րդ կմ-ում՝ Արշալուս գյուղի մոտ «Օպել» մակնիշի 34 MT 713 պ/հ (վարորդ 44-ամյա Ժ.Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեկելի հատվածից եւ հայտնվել հարակից դաշտում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաից դուրս են բերել վարորդ Ժ.Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղեւոր 42-ամյա Ն.Բ.-ն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ.Գ.-ին առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն.Բ.-ը ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: