Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող, գործրանային եւ ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող՝ «ՊՄ» եւ «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված՝ գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտից՝ 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 11-ին Հ.Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:





























