Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» եւ «Միցուբիշի Կարիզմա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի Կարիզմա»-ի 3 ուղեւորները եւ «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել նաեւ «Միցուբիշի Կարիզմա»-ի վարորդը:

Կատարվում է քննություն: