Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ազատման որոշումը։

Նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշում է կաացրել Հովհաննես Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, թե Հովհաննես Մանուկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է  արտերկրում։