ՌԴ Առողջապահության նախարարությունը ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող սարսափազդու նկարներ է մշակել, որոնք կհայտնվեն ԵՏՄ երկրների ծխախոտների տուփերի վրա, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Ծխախոտի արտադրության մասին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2016թ. մայիսի 15-ին։ Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը վերջնականապես հաստատի նոր էսքիզները, ծխախոտ արտադրողները մեկ տարի ժամկետ կստանան տուփերի դիզայնը փոխելու համար, հայտնում է պարբերականը։
Եվրասիական հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ ԵՏՄ երկրների տարածքում ծխախոտի տուփի դիմային հատվածում հայերեն, բելառուսերեն, ղազախերեն ու ռուսերեն լեզուներով նախազգուշացնող գրառումներ կհայտնվեն։




























