Հուլիսի 14-ին, ժամը 02.20-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել կանաչապատ գոտում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: