Հուլիսի 14-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարից հետո կայանված «Մերսեդես»-ին, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Մերսեդես»-ի վարորդին եւ 3 տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: