Հուլիսի 15-ին, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: