Հուլիսի 14-ին, ժամը 11.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ֆուչիկի եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ալեքսանդր Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: