Հուլիսի 14-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոնքի սալջարդ, կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.50-ի սահմաններում, իր տան բակում, իրեն պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ինքնաընթացքի ժամանակ՝ ավտոմեքենայի եւ ավտոտնակի արանքում մնալու հետեւանքով:

Կատարվում է քննություն: