Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մաուրո Գեւգեոզյանը վերջին շրջանում չի հայտավորվում  պերուական «Ալիանսա Լիմայի» կազմում»: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Գեւգեոզյանը պատմեց, թե ինչ է պատճառը, և ինչ ծրագրեր ունի առաջիկայում:

«Ես չեմ խաղում, քանի որ մեկ ամսից ավել է վնասվածք ունեմ: Ես շարունակելու եմ հանդես գալ «Ալիանսա Լիմայում»: Պայմանագիրս մինչև դեկտեմբերն է: Այնուհետեւ ցանկանում եմ տեղափոխվել Եվրոպա»-ասաց Գեւգեոզյանը:

Հիշեցնենք, որ Գեւգեոզյանը 2014-ին մայիսին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական: Դրանից հետո  Մաուրո Գեւգեոզյանն ու ՀՖՖ-ն ինքաթիռի տոմսի հետ կապված խնդիր ունեցել էին, եւ հարձակվողը չէր միացել Հայաստանի հավաքականին:

Վերա ՄարտիրոսյանVera&Football