Ճանապարհային երթեւեկության բարելավման, ինչպես եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երեւան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների միջեւ ընկած հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, թե Դեղատան փողոցի նշված հատվածում երթեւեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ: