Արաբական Միացյալ Էմիրություններում «խելացի» արմավենիներ են հայտնվել, որոնք Wi-Fi եւ էլեկտրականություն են բաժանում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Խելացի» արմավենիները 8 սեղան ունեն՝ հեռախոս լիցքավորելու համար: Դրանք թույլ են տալիս 100 մետր շրջագծով անվճար Wi-Fi ստանալ: Արմավենին էներգիա ստանում է իր տերեւների վրա տեղադրված արեւային մարտկոցներից:
Ըստ Gazeta-ի, առաջին խելացի արմավենիներից մեկն արդեն տեղադրվել է հանրահայտ Բուրջ-ալ-Արաբ հյուրանոցի մոտ: Հետագայում ծրագրվում է եւս 100 էլեկտրոնային ծառ տեղադրել, որոնց վրա նաեւ տեսահսկման խցիկներ կլինեն:




























