Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ դանակով հարվածել են 27-ամյա Վահրամ Ս.-ին եւ 1.000 դոլար վերցնելով՝ «Մազդա» մակնիշի սեւ ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 12-ին Վահրամ Ս.-ն Երեւան քաղաքի ավտոշուկայում հավանել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենան եւ իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 47-ամյա Թադեւոս Մ.-ին տվել է 800 դոլար՝ պայմանավորվելով, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն:
Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադեւոս Մ.-ին տվել է եւս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադեւոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձախ ձեռքը եւ պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Թադեւոս Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























