Սպորտային արտադրող չինական ընկերությունն ու Xiaomi համատեղ «խելացի» մարզակոշիկ են թողարկելու: Այս մասին գրում է Getnews.jp կայքը:

Smart Shoes անվանումով մարզակոշիկները հնարավոր կլինի Bluetooth-ի միջոցով միացնել սմարթֆոնին եւ հաշվել քայլերը, անցած տարածությունը եւ կորցրած կալորիաները, ինչպես նաեւ հասկանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակները:

Ըստ Gazeta-ի, ցուցիչները հնարավոր չի լինի լիցքավորել, սակայն, արտադրողների խոսքով, մարտկոցները շուրջ մեկ տարի կարող են աշխատել:

Մարզակոշիկները կարժենան 30 եւ 60 դոլար: Գնային տարբերության պատճառը դեռեւս չի նշվում: