Բրիտանացի հոգեբան Ջուդի Ջեյմսը հայտնաբերել է, որ սրճարաններում միայնակ ճաշող կամ ընթրող մարդկանց թիվը վերջին 2 տարիներին ավելացել է 110%-ով: Մինչեւ վերջերս ռեստորանում, սրճարանում կամ բարում միայնակ նստելը նշանակում էր, որ տխուր եք, ձեր ընկերն ուշանում է կամ ընդհանրապես մոռացել է ձեր մասին: Իսկ հիմա իրավիճակն այլ է:
Ըստ Kedem-ի, մարդիկ միայնությունից այլեւս չեն ամաչում, հակառակը, դա ընկալում են որպես նոր ծանոթությունների նկատմամբ պատրաստակամություն: Բացի այդ, ժամանակակից հասարակությունում ճաշելն այլեւս սոցիալական ակտիվության հետ չի ասոցացվում: Մարդիկ ցանկանում են հանգիստ ճաշել՝ միայնակ մնալով իրենց մտքերի հետ եւ ամբողջությամբ վայելելով համային զգացողությունները:
Միանգամայն նորմալ է համարվում միայնակ ճաշելը, հետո միայն ընկերներին հանդիպելը՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով շփման վրա: Այս հարցում մեծ դեր են կատարում նաեւ սոցիալական ցանցերը: Մենակ մնալով՝ կարելի է առանց ամաչելու լուսանկարել ուտեստը:




























