Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կողմ է սահմանադրական փոփոխություններով նախատեսվող` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն։

Այս մասին այսօր` հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո NEWS.am–ի լրագրողին ասաց մարզպետը։

«Իհարկե, կողմնակից ենք»,– ասաց Սուրիկ խաչատրյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Մինչեւ այդ ՀՀԿ գրասենյակից դուրս եկած գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը հրաժարվեցին նոր Սահմանադրության մասին կարծիք հայտնել։