Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 16-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հրազդան ՀԷԿ»-ի 5-րդ բլոկի տարածքում («ՄԷԿ» ՓԲԸ) այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԿամԱԶ» մակնիշի 738 SL 42 պ/հ ավտոմեքենայի սրահում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.15-ին, մարվել` ժամը 08.26-ին:
Այրվել է ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ եւ 2 մարտկոց:





























