Ռուսական հայտնի երգիչ Միխայիլ Կրուգի՝ առաջին ամուսնությունից որդին՝ Դմիտրի Վորոբյովը (Կրուգիկ իսկական ազգանունը) ոստիկանության կապիտանի կոչում է ստացել:
Ըստ Tverigrad.ru-ի, ոստիկանության ավագ լեյտենանտ, 27-ամյա Դմիտրի Վորոբյովի կոչումը բարձրացվել է՝ ծառայողական հաջողությունների համար:
Միխայիլ Կրուգը՝ ռուսական շանսոնի ամենահայտնի կատարողներից, սպանվել է Տվերում իր տան առջեւ, 2002 թվականին: Մարդասպաններին մինչեւ հիմա չեն գտել:





























