Գիտնականները հայտարարել են, որ թռչուններին հնարավոր է սովորեցնել հասկանալ տարբեր հնչյունների նշանակությունը, նույնիսկ այնպիսի հնչյուններինը, որոնք նրանք չեն լսում իրենց առօրյայում: Հետազոտողները պնդում են, որ թռչունների համար դա նույնն է, ինչ-որ մարդու համար սովորել օտար լեզու:

Աշխատանքների ընթացքում կենսաբաններին հաջողվել է անել այն, ինչ ավելի վաղ համարվում էր անհնար: Նրանք երկու օրվա ընթացքում Malurus cyaneus անունով թռչունին սովորեցրել են թաքնվել՝ ազդանշանի ձայնը լսելու դեպքում: Այդ ձայնը թռչունները երբեք չեն լսել իրենց առօրյայում:  Գիտնականները վստահեցնում են, որ Malurus cyaneus-ի համար ադզանշանի ձայնը հասկանալը նույնն է, ինչ մարդու համար օտար լեզու յուրացնելը՝ հաղորդում է  Gazeta-ն:

Հետազոտողները ստիպել են Malurus cyaneus-ներին լսել բնության մեջ բացակայող ձայներ եւ հնչյուններ: Ազդանշանի միանալու ժամանակ գիտնականները Malurus cyaneus-ների վանդակում գիշատիչ թռչունի նկար են կախել: Մեկ-երկու օրվա ընթացքում նրանք սովորել են արձագանքել ազդանշանին եւ սկսել են թաքնվել առաջին հնչյունները լսելիս: