Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի ստորագրումից հետո երկիրը հարևանների հետ ավելի սերտ հարաբերությունների կանցնի՝ հաղորդում է Reuters-ը:
Պարսից ծոցի շատ երկրներ անհանգստություն են հայտնել Թեհրանի և «վեցնյակի» պայմանավորվածությամբ՝ հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ռոհանին հայտարարել էր, որ Իրանին ոչ ոք այլևս չի անվանի անվտանգության սպառնալիք:





























