Առեւտրականները Երեւանում նախկինի պես չեն ուզում փակ շուկաներ գնալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Արման Եդոյանը։
«Ամեն ինչ նույնն է, ինչ մեկ տարի առաջ։ Պայմանները ստեղծված են, բայց առեւտուր անել չեն ուզում։ Ընդ որում, մենք պայմանավորվեցինք շուկաները շահագործող մասնավոր ընկերությունների հետ, որ վաճառաողների համար վարձը ավելի քիչ անենք, քան նրանք հիմա վճարում են՝ փողոցում նստելով»,- ասել է Եդոյանը։
Նշենք, որ փողոցային առեւտրի դեմ պայքարի շրջանակներում քաղաքապետարանը բոլոր վարչական շրջաններում 34 փոքր փակ շուկաներ է ստեղծել։




























